Skip to content
Salons10
CitySpa Yerevan

CitySpa Yerevan

Yerevan Beauty, cosmetic & personal care

CitySpa is an International Chain of Anti-Ageing centers, offering programs in Aesthetics, Spa, Slimming and Laser treatments for men and women.

Photos from CitySpa Yerevan's post 19/09/2026

Սեպտեմբերը նշանակում է, որ պրոֆեսիոնալ խնամքի պրոցեդուրաների սեզոնը սկսվում է։ Իսկ դա նշանակում է, որ հենց հիմա է ժամանակը նախապատրաստելու ձեր մաշկը՝ բաղադրիչներով, որոնք իսկապես աջակցում են այս գործընթացին։

Ազելաինաթթուն հենց այդպիսի բաղադրիչ է։ Այն ունի հակաբորբոքային և նուրբ շերտազատող ազդեցություն․ հանգստացնում է կարմրությունը և մաքրում մաշկը՝ դարձնելով այն կարևոր բաղադրիչ ինչպես պրոֆեսիոնալ պրոցեդուրաներից առաջ, այնպես էլ հետո։

Մինչև պրոցեդուրան այն օգնում է նախապատրաստել զգայուն մաշկը և նվազեցնել բորբոքումը։
Պրոցեդուրայից հետո այն աջակցում է մաշկի վերականգնմանը՝ առանց ավելորդ գրգռվածության, միաժամանակ օգնելով նվազեցնել հետբորբոքային հիպերպիգմենտացիայի տեսանելիությունը։

IMAGE Skincare ILUMA Intense Brightening Serum-ը պարունակում է ազելաինաթթու, ինչի շնորհիվ մասնագետները խորհուրդ են տալիս այն ներառել խնամքի ռեժիմում պրոցեդուրաների ամբողջ ընթացքում՝ պիլինգից առաջ, վերականգնման փուլում և դրանից հետո։

17/09/2026

When your clients are noticing changes in firmness, definition, hydration or skin density, the right home care can make all the difference.

We love hearing how aesthetic professionals are incorporating VOL.U.LIFT® into their approach to comprehensive skin care.

Think of it as supporting the skin through change, from treatment room to home routine. ✨

13/09/2026

Մաշկի խնամքի արդյունքը կախված է ոչ միայն օգտագործվող միջոցներից, այլև դրանց ճիշտ հերթականությունից։ Երբ յուրաքանչյուր միջոց կիրառվում է ճիշտ փուլում, այն ավելի արդյունավետ է լրացնում մաշկի խնամքի ամբողջ ռեժիմը։

🔹 Քայլ 1 — Մաքրող միջոց
Հեռացնում է կեղտը, ավելորդ ճարպը և օրվա ընթացքում կուտակված աղտոտվածությունը՝ նախապատրաստելով մաշկը հաջորդ փուլերին։

🔹 Քայլ 2 — Տոնիկ
Օգնում է պահպանել մաշկի հավասարակշռությունը և նախապատրաստում այն հաջորդ խնամքի միջոցներին։

🔹 Քայլ 3 — Շիճուկ
Սա խնամքի առավել թիրախային փուլն է։ Շիճուկը ընտրվում է ըստ մաշկի կոնկրետ կարիքների՝ խոնավության պակաս, պիգմենտացիա, կնճիռներ, զգայունություն կամ այլ խնդիրներ։

🔹 Քայլ 4 — Խոնավեցնող միջոց
Օգնում է պահպանել մաշկի խոնավությունը և ամրապնդել պաշտպանիչ պատնեշը։

🔹 Քայլ 5 — Արևապաշտպան միջոց ☀️
Առավոտյան խնամքի պարտադիր վերջին քայլն է։ SPF-ը պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից և օգնում է կանխել վաղաժամ ծերացումը և պիգմենտացիայի խորացումը։

⚠️ Կարևոր է․ այս հերթականությունը ընդհանուր ուղեցույց է։ Յուրաքանչյուր մարդու մաշկ ունի իր առանձնահատկությունները, և բոլորին անհրաժեշտ չէ նույն քանակի կամ նույն տեսակի միջոցներ։

Ճիշտ խնամքը սկսվում է ոչ թե շատ միջոցներից, այլ՝ ճիշտ ընտրված միջոցներից։
Եթե չգիտեք՝ ինչ է իրականում անհրաժեշտ հենց ձեր մաշկին, մասնագիտական խորհրդատվությունը կօգնի կազմել անհատական խնամքի ճիշտ ռեժիմ։

Photos from CitySpa Yerevan's post 09/09/2026

Տարիքի հետ կոլագենի և էլաստինի մակարդակը նվազում է, և մաշկն աստիճանաբար կորցնում է իր ամրությունն ու ձգվածությունը պահպանելու կարողությունը։ Երբ ծավալը արագ նվազում է, այն հատվածները, որոնք նախկինում ավելի լիքն ու ծավալուն էին, սկսում են ավելի քիչ ձիգ երևալ, և արդեն ընթացող փոփոխությունները դառնում են առավել նկատելի։

VOL.U.LIFT® BODY-ն մշակվել է հենց այս խնդիրների համար և կարող է լրացնել պրոֆեսիոնալ խնամքի և պրոցեդուրաների արդյունքը, ինչպիսիք են RF միկրոասեղային թերապիան և մարմնի կոնտուրավորման պրոցեդուրաները։

03/09/2026

✨ Ձեր մաշկին անհրաժեշտ է ոչ թե պարզապես խնամք, այլ՝ ճիշտ խնամք։

Յուրաքանչյուր մաշկ ունի իր առանձնահատկությունները, խնդիրներն ու պահանջները։ Իսկ սխալ ընտրված միջոցները կարող են ոչ միայն չօգնել, այլև վատացնել մաշկի վիճակը։

👩‍⚕️ Համեցեք անվճար խորհրդատվության բժշկի հետ, որի ընթացքում մասնագետը հատուկ սարքով կպարզի Ձեր մաշկի վիճակը և կօգնի հասկանալ՝

✔️ որն է Ձեր մաշկի տեսակը
✔️ ինչ խնդիրներ ունի այն
✔️ ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ հենց Ձեր մաշկին
✔️ որ խնամքի միջոցներն են Ձեզ համապատասխանում
✔️ ինչպես կազմել ճիշտ և արդյունավետ խնամքի գործընթացը

💛 Մի ընտրեք խնամքը պատահականորեն։ Ընտրեք այն, ինչ իսկապես անհրաժեշտ է Ձեր մաշկին։

📩 Գրեք մեզ Direct՝ անվճար խորհրդատվության գրանցվելու համար։

Photos from CitySpa Yerevan's post 28/08/2026

Ձեր մարմինը փոխվում է։ Ձեր մաշկի խնամքը նույնպես պետք է փոխվի։

Քաշի նվազեցման գործընթացը փոխում է մարմինը, սակայն մաշկը միշտ չէ, որ հասցնում է հարմարվել այդ փոփոխություններին։

Թուլացած մաշկը, կնճռոտված և բարակացած տեսքը, ջրազրկվածությունը և մաշկի տոնուսի կորուստը կարող են ի հայտ գալ այն հատվածներում, որտեղ չէիք սպասում։

Դեմքի համար արդեն կա լուծում՝ VOL.U.LIFT։ Այժմ՝ նաև մարմնի համար։

VOL.U.LIFT BODY-ը մշակվել է՝ ուղղված լինելու արագ փոփոխությունների հետևանքով առաջացող մաշկային խնդիրներին։ Այն պարունակում է մաշկը ձգող և ուրվագիծը բարելավող համալիր, որը նախատեսված է մարմնի մաշկի առանձնահատուկ կարիքների համար։

💬 Ուղարկեք այս գրառումը այն ընկերոջը, ով անցնում է նույն ճանապարհով։

Photos from CitySpa Yerevan's post 26/08/2026

🌤️ Կարծում էիք՝ ձեր մաշկը ամբողջ ամառ «լավ վիճակում էր»… մինչև հանկարծ նկատեցիք, որ այլևս այդպես չէ՞։ Ամռանից հետո մաշկի փոփոխությունները շատ ավելի տարածված են, քան կարծում եք։

Ուլտրամանուշակագույն ճառագայթների, շոգի, խոնավության, քլորի, ծովի աղաջրի և օդորակիչների ազդեցությունը ամիսների ընթացքում կարող է աստիճանաբար ազդել մաշկային պատնեշի, խոնավության մակարդակի և մաշկի ընդհանուր փայլի վրա։ Այդ երկարատև չորությունը, մաշկի անհավասար երանգը կամ կոպիտ տեքստուրան կարող են պատահականություն չլինել։

Լավ նորությունն այն է, որ ձեր մաշկին ագրեսիվ «վերագործարկում» պետք չէ։ ✨

Սահեցրեք՝ բացահայտելու, թե ինչ ազդեցութրուն կարող է ամառը թողնել ձեր մաշկի վրա և ինչպես օգնել նրան սահուն անցում կատարել դեպի նոր սեզոն։ →

19/08/2026

Գրանցվելու համար գրեք մեզ կամ զանգահարեք⤵️

📌Մեր հասցեն է Վարդանանց 5, բն 28, դոմոֆոն 28B

📞Հեռ. ՝ 099 524 665/010 524 665
📲Viber/WhatsApp +374 99 524 665

Photos from CitySpa Yerevan's post 12/08/2026

☀️Ամառը իր հետքը թողնում է մաշկի վրա՝ ոչ միշտ տեսանելի ձևով։

🧖‍♀️Նախքան կորեկտիվ խնամքի միջոցներին դիմելը կամ հաջորդ պրոֆեսիոնալ պրոցեդուրային պատրաստվելը՝ մի պահ տրամադրեք մաշկի հիմքային կարիքները վերականգնելուն։

Getting Skin Ready®-ի հետևողական խնամքի ռեժիմն օգնում է ստեղծել առողջ տեսք ունեցող մաշկի համար անհրաժեշտ օպտիմալ հիմք և աջակցում է հետագա խնամքի յուրաքանչյուր փուլին՝ ներառյալ պրոցեդուրայից առաջ և հետո նախատեսված խնամքը։

30/07/2026

Խնամք, որը փոխում է մաշկը։

📌Մեր հասցեն է Վարդանանց 5, բն 28, դոմոֆոն 28B
📞Հեռ. ՝ 099 524 665/010 524 665
📲Viber/WhatsApp +374 99 524 665

Alerts

Be the first to know and let us send you an email when CitySpa Yerevan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.